90175 դիտում
19:00 09-04-2017
Արտակարգ դեպք Երևանում. տաքսիստը դանակահարել է խանութի տնօրենին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել՝ ապրիլի 7-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 19:00-ի սահմաններում Իզմիրլյան բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին հայտնել են, որ «աջ ազդրի միջին երրորդականի միջային մակերեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտոշորմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Վ. Հովհաննիսյանն է:
Պարզվել է նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Դրոյի փողոցից, որտեղ դանակի հարված է ստացել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում Վ. Հովհաննիսյանի եղբայրը՝ Երևան քաղաքի 53-ամյա Վ. Հովհաննիսյանը, ոստիկանությանը հայտնել է, որ եղբոր հետ վիճաբանել է Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ, 33-ամյա Արամայիս Բադալյանը, ով իր մոտ եղած դանակով հարվածել է եղբորը:
Ոստիկանության աշխատակիցները Իզմիրլյան բժշկական կենտրոնում հայտնաբերել են Ա.Բադալյանին և բերման ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին:
Հիվանդանոցից ոստիկանությանը հայտնել են, որ վիրավոր Վ. Հովհաննիսյանը կատարվածի մասին ի վիճակի չէ հայտարարություն տալու:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Վ. Հովհաննիսյանը աշխատում է խանութի տնօրեն, եղբայրը փոխտնօրեն, իսկ դանակահարության կասկածանքով բաժին բերման ենթարկված Ա. Բադալյանը անհատ տաքսու վարորդ է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: