211652_close_icon
views-count49255 դիտում article-date 22:15 07-02-2017

Վայոց Ձորի մարզում ընտանիքի անդամները Ford Transit-ով գլորվելով՝ հայտնվել են ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Խաչիկ Հարությունյանը իր վարած Ford Transit մակնիշի 11 ՍՍ 375 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 148 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջվելով հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, 24-ամյա Գոհար Հարությունյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վայքի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և այն ուղղելու համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՝ վիրավորը վարորդի կինն է եղել և նրանց հետ է եղել նաև իրենց երեխան, ով, բարեբախտաբար, չի տուժել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր