211652_close_icon
views-count77346 դիտում article-date 10:37 03-02-2017

Խորհրդավոր դեպք Երևանում. պարզվում են 23-ամյա տղայի՝ 4-րդ հարկից ընկնելու հանգամանքները, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 1 հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երիտասարդ տղայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ քաղաքացին տեղափոխվել է Խորենացի փողոցի թիվ 15 շենքի բակից և նա Երևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Հակոբ Սարգսյանն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 4-րդ հարկի պատուհանից վայր է ընկել։ Բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ հայտնել, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել և նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Տեղի ունեցածը անզգուշություն է, թե ինքնասպանության փորձ, կպարզվի հետաքննության ընթացքում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր