29006 դիտում
09:47 25-03-2016
Արտակարգ դեպք Երևանում. 75-ամյա կինը 7-րդ հարկից ցած է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այսօր` մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել վիրավոր մի կնոջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Հանրապետություն փողոցի 76/1 շենքի բակից, ով նույն շենքի թիվ 20 բնակարանի բնակչուհի, 75-ամյա Լ. Ռաշիդյանն է:
Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Գարեգին Հակոբյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կատարվածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, կպարզվի ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննչական բաժանմունքում:
Նմանատիպ նյութեր
9039 դիտում
18:45 16-04-2014
Երևանում 83-ամյա տատիկը 6-րդ հարկից իրեն ցած է նետել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. (լրացված)