Պարզվել է՝ երեկ Չարենցավանի դատարանում 24 քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը․ բերման ենթարկվածները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի, Աբովյանի, Սևանի, Աշտարակի և Նաիրիի ձերբակալվածների պահման վայրեր
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են երեկ՝ ապրիլի 1-ին, ժամը 16։20-ի սահմաններում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Չարենցավանի դատարանում դատական նիստի ընդմիջման ժամանակ խմբակային խուլիգանություն և ծեծկռտուք կատարողների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ոստիկանության Չարենցավանի բաժին են տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 37-ամյա Հայկ Պողոսյանը, Գառնի գյուղի բնակիչ 57-ամյա Ռոբերտ Պետրոսյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 31-ամյա Սերոբ Ղազարյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 56-ամյա Էդուարդ Հովհաննիսյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 50-ամյա Արմեն Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 24-ամյա Տարոն Ենգիբարյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 37-ամյա Էմիլ Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 42-ամյա Նարեկ Աբաջյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա Սարգիս Զեյնալյանը, Երևանի բնակիչ 27-ամյա Էդիկ Մեսրոպյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 45-ամյա Հովհաննես Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 30-ամյա Գրիգոր Սարգսյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 30-ամյա Աշոտ Հարությունյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 25-ամյա Հարություն Սարգսյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 26-ամյա Արման Մուրադյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 40-ամյա Իսրայել Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 40-ամյա Հովհաննես Մկրտչյանը, Հրազդան քաղաքի բնակիչ 32-ամյա Նարեկ Ումուրշատյանը, Երևանի բնակիչ 22-ամյա Մեսրոպ Սահակյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 28-ամյա Ռոբերտ Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա Նարեկ Հովհաննիսյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 47-ամյա Կարեն Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 38-ամյա Հայկ Պողոսյանը և Աբովյան քաղաքի բնակիչ 24-ամյա Զավեն Թովմասյանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 162-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով։
Ոստիկանության Չարենցավանի բաժին տեղափոխված անձանց մի մասին տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի, Նաիրիի, Աբովյանի, Սևանի և Աշտարակի բաժինների ձերբակալվածների պահման վայրեր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ ապրիլի 1-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում։
Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև, որը վերածվել էր իսկական մարտի, որի ժամանակ կոտրվել էր դատարանի գույքը, տուժել էին նաև դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ էին ստացել։
Դատարան էին ժամանել մեծ թվով իրավապահներ։
Լարված իրավիճակը պահպանվում էր և միայն կարգադրիչների գործողությունների արդյունքում էր, որ ծանր հետևանքներ չեն եղել, քանի որ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ դրսում եղել են նաև դանակներով զինված քաղաքացիներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։