211652_close_icon

Առեղծվածային դեպք՝ Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ փրկարարները, շտապօգնության բժիշկները ու պարեկները հայտնաբերել են 22-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count625 դիտում article-date 23:02 23-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ վիրավոր քաղաքացի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 12-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները, փրկարարները ու պարեկները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերած քաղաքացուն նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա փրկարարները ու քաղաքացիները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո բժիշկները նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են  նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Գրիգորյանը և կրտսեր պարեկ Լյովա Մկրտչյանը, մինչև դեպքի վայր կժամանեին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ  և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը, ինչպես նաև տեղի ունեցածը կամրջից անզգուշաբար վայր ընկնել է, թե ինքնասպանության փորձ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորը Երևանի 22-ամյա բնակիչ է, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չենք հայտնում։  

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր