211652_close_icon
views-count102235 դիտում article-date 11:30 29-01-2017

Արտակարգ իրավիճակ Գնդեվազ-Ջերմուկ 3 կմ-ոց ճանապարհին. ձյունն ամբողջովին փակել է ճանապարհը. որոշ հատվածներում բարձրությունն անցնում է 2 մետրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 29-ին, առավոտյան ժամը 06:00-ից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի կարգադրությամբ, «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորութամբ, Վայքի «Ճանշին»-ի աշխատակիցները՝ «Ճանշին»-ի պետ Կարո Գևորգյանի գլխավորությամբ, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցների հետ՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ, սկսել են Գնդեվազ գյուղից դեպի Ջերմուկ քաղաք տանող 3 կմ –ոց հատվածում ձնամաքրման աշխատանքները: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ բուքը փակել է ճանապարհահատվածը և որոշ հատվածներում ձյան բարձրությունն անցնում է 2 մետրը: Ճանշինականները աշխատում են մի քանի տեխնիկաներով, այդ թվում՝ գրեյդերներով և տրակտորներով: Երեկվա համեմատ՝ քամին հանդարտվել է, ինչը միքիչ հեշտացնում է ճանշինականների աշխատանքը: Մի քանի ավտոմեքենաներ ՃՈ աշխատակիցները դուրս բերեցին ձնաբքից և մի քանի քաղաքացիների էլ իրենց ավտոմեքենաներով տեղափոխեցին անվտանգ վայր: Իրավիճակի մասին տեղեկացված է նաև Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ում կարգադրությամբ մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցներն էլ շուրջօրյա ծառայություն են կատարում մարզի այն ճանապարհահատվածներում, որտեղ ձյան պատճառով նման իրավիճակ է ստեղծվել, և իրենք էլ իրենց հերթին են աշխատանքներ կատարել և կատարում, ճանապարհները անցանելի դարձնելու ուղղությամբ։ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն էլ Ջերմուկ քաղաքի կողմից է դուրս եկել «արշավանքի» և քաղաքապետարանին պատկանող հատուկ ձնամաքրման մեքենայով ճանապարհից հեռացնել է տալիս 2-ից 3 մետր բարձրությամբ կուտակված ձյունը։ Աշխատանքները մեծ դժվարությամբ են կատարվում և այն կտևի մի քանի ժամ: Այդ ընթացքում ՃՈ աշխատակիցները հորդորում են վարորդներին, որպեսզի ժամանակավորապես չերթևեկեն նշված հատվածով: Ճանշինականների աշխատանքին ուղիղ կապով հետևում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ.Մարտիրոսյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 184+
184+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր