45687 դիտում
09:53 07-09-2022
Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորի մարզում․ հսկայական ժայռաբեկորները պոկվել ու փակել են Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհը․ կա վտանգ, որ ամեն պահի քարաթափումը կարող է շարունակվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Կեսգիշերից անց Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Գնդեվազ-Ջերմուկ հատվածում հսկայական ժայռաբեկորների քարաթափում է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քարաթափման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։
Օպերատիվորեն ժամանել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և ճանապարհն սպասարկող Ճանշինի աշխատակիցները, ովքեր ողջ գիշեր աշխատանքներ են կատարել ճանապարհը մաքրելու ուղղությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները։ Ճանապարհը միակողմանի բացվել է, սակայն կա լուրջ վտանգ, որ ամեն պահի հնարավոր է ավելի խոշոր քարաթափումներ տեղի ունենան։
Ու հիմա պատկան մարմինները պետք է օպերատիվորեն աշխատանքներ կատարեն՝ այդ հսկայական ու իրենից վտանգ ներկայացնող ժայռաբեկորները պայթեցման եղանակով հեռացնեն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+