211652_close_icon
views-count95715 դիտում article-date 11:47 25-01-2017

ԵՊՀ-ի 18-ամյա ուսանողը, ով կասկածվում է Lexus-ով ողբերգական ավտովթարի մասնակցության մեջ, ում հայրը պետական պաշտոնյա է, շտապօգնության մեքենայով բերվեց դատարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Քիչ առաջ Երևանի Հերացու անվան թիվ 1 բժշկական կենտրոնից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեղափոխվեց Երևանի բնակիչ, 18-ամյա Ռոբերտ Արտեմի Աբրահամյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան դատարան են տեղափոխել շտապօգնության ավտոմեքենայով։ Նա կասկածվում է այս տարվա հունվարի 22-ին Երևանում ողբերգական ավտովթարում մասնակցություն ունենալու մեջ, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի, իսկ մինչ այդ Lexus մակնիշի ավտոմեքենայի վրայից հանել էին 07 ТО 777 համարանիշները։ Այսօր՝ հունվարի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանն ու Գոռ Թադևոսյանը միջնորդություն են ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի նրա նկատմամբ։ Դռնփակ դատական նիստն անցկացնելու է դատավոր Արմեն Բեկթաշյանը, որից հետո նա գնալու է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Եթե դատարանը բավարարեց ՀԿԳ ավագ քննիչների միջնորդությունը, ապա Ռ. Աբրահամյանը, ով սովորում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, կկալանավորվի և կտեղափոխվի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/23/1056772/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 23-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի բնակիչ, 18-ամյա Ռոբերտ Արտեմի Աբրահամյանը։ Վերջինս կասկածվում էր հունվարի 22-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի ժամանակ Lexus մակնիշի 07 ТО 777 համարանիշի ավտոմեքենան վարելու մեջ։ Նշված ավտոմեքենան մասնակցություն էր ունեցել ողբերգական այդ վթարում, ինչից հետո վարորդը դիմել էր փախուստի, իսկ ավտոմեքենայի վրայից հանել էին համարանիշները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Աբրահամյանը սովորում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսում, իսկ ավտոմեքենան պատկանում է նրա հորը՝ Արտեմ Աբրահամյանին, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալ։ Ռ. Աբրահամյանը ձերբակալվածի կարգավիճակով գտնվում էր մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում, քանի որ վթարի հաջորդ օրը, առավոտյան ժամը 07։00-ին բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել էր բժշկական կենտրոն։ [b]Ձերբակալված, ԵՊՀ-ի 18-ամյա ուսանող Ռոբերտ Աբրահամյանն է[/b] [img]http://shamshyan.com/ups/images/0187988001485323135572592.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր