211652_close_icon
views-count142748 դիտում article-date 15:12 23-01-2017

Ձերբակալվել է Երևանում խոշոր ու ողբերգական ավտովթարի մասնակից Lexus-ի վարորդը. նա սովորում է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում, հայրն էլ պետական պաշտոնյա է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 18-ամյա Ռոբերտ Արտեմի Աբրահամյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հունվարի 22-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի ժամանակ Lexus մակնիշի 07 ТО 777 համարանիշի ավտոմեքենան վարելու մեջ։ Նշված ավտոմեքենան մասնակցություն է ունեցել ողբերգական այդ վթարում, ինչից հետո վարորդը դիմել էր փախուստի, իսկ ավտոմեքենայի վրայից հանել էին համարանիշները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Աբրահամյանը սովորում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսում, իսկ ավտոմեքենան պատկանում է նրա հորը՝ Արտեմ Աբրահամյանին, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալ։ Ռ. Աբրահամյանը ձերբակալվածի կարգավիճակով գտնվում է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում, քանի որ վթարի հաջորդ օրը, առավոտյան ժամը 07։00-ին բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել էր բժշկական կենտրոն։ Ինչպես ավելի վղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/22/1056686/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 22-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Էրեբունի փողոցում՝ թիվ 29 շենքի դիմաց, բախվել էին Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 174 շենքի բնակիչ, 51-ամյա Արթուր Գասպարյանի վարած Opel մակնիշի 13 ՏՕ 297 համարանիշի, Երևան քաղաքի Շենգավիթ 4-րդ փողոցի բնակիչ, 39-ամյա Էդուարդ Ղևոնդյանի վարած Mercedes մակնիշի 35 FG 577 համարանիշի և անձը չպարզված վարորդի կողմից վարած Lexus մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենաները: Այնուհետև Lexus-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, հայտնվել մայթին և առաջ ընթանալով բախվել «ԴԱՆԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ին պատկանող շուրջօրյա դեղատան ցուցափեղկին: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Է. Ղևոնդյանը և Lexus-ի ուղևոր, Երևան քաղաքի Լվովյան փողոցի բնակիչ, 21-ամյա Թելման Գյուլբուդաղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները նշել էին, որ Է. Ղևոնդյանը գտնվում էր ծայրահեղ ծանր՝ անգիտակից վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ժամը 03:15-ի սահմաններում Է. Ղևոնդյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանամունքում գիտակցության չգալով՝ մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմնից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ և 244 հոդվածի /ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը/ հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ Lexus-ի վրա համարանիշներ են եղել, սակայն վթարից հետո ինչ-որ երիտասարդներ համարանիշները հանել են: Lexus-ի մեջ հայտնաբերվել էր 07 TO 777 համարանիշի ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր, 40-ամյա Արտեմ Աբրահամյանի և 18-ամյա Ռոբերտ Արտեմի Աբրահամյանի անվամբ վարորդական իրավունքի վկայականներ: Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել էր Ռ. Աբրահամյանը, իսկ նրա հայրը աշխատում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Աբրահամյանը վարորդական իրավունքի վկայականը ստացել էր 3 օր առաջ՝ իր ծննդյան օրով: [b]Ձերբակալված, ԵՊՀ-ի 18-ամյա ուսանող Ռոբերտ Աբրահամյանն է [/b][img]http://shamshyan.com/ups/images/061222000148517006642665.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր