56341 դիտում
22:13 23-05-2017
Երևանում ԵՊՀ-ի 21-ամյա ուսանողը Lexus-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. բժիշկները պայքարում են հետիոտնի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի Կարմիր Բլուր թաղամասի բնակիչ, 21-ամյա Սարգիս Կադրջյանը իր վարած Lexus մակնիշի 77 MA 500 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց 53 ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 20-25 տարեկան հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, այնուհետև ահազանգել 103 շտապօգնություն, օգնել՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին՝ վրաերթի ենթարկված աղջկան տեղափոխելու Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Սուրեն Ջաբաշյանն ու տեսուչ Գևորգ Սարգսյանը:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, վարորդն էլ՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը սովորում Երևանի պետական համալսարանի Արևալագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15580 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35831 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց