211652_close_icon
views-count106510 դիտում article-date 14:07 16-01-2017

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է Երևանում հունվարի 14-ին տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, երբ Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի դիմաց բախվել էին Daewoo, Opel և Toyota մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 26-ամյա Գևորգ Պապոյանը հիվանդանոցում մահացել էր։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/14/1055985/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 14-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի դիմաց բախվել էին Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ, 33-ամյա Լևոն Հակոբյանի վարած Daewoo մակնիշի 30 ՍՏ 593 համարանիշի, Երևան քաղաքի Քանաքեռ 2-րդ փողոցի բնակիչ, 48-ամյա Կարեն Կիրակոսյանի վարած Opel մակնիշի 34 PO 473 համարանիշի և Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, 26-ամյա Գևորգ Պապոյանի վարած Toyota մակնիշի 73 GG 377 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդներից Կ. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Գ. Պապոյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 05։30-ի սահմաններում Գ. Պապոյանը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էին ժամանել վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև թիվ 15 փրկարարական ջոկատը։ Օպերատիվորեն էին ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 12 հերթապահ խումբը՝ բժիշկներ Արթուր Թորոսյանի, Հասմիկ Բրուտյանի և Ջիվան Գուլքանյանի գլխավորությամբ։ Փրկարարները, բժիշկները քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ ավտոմեքենաներից դուրս էին բերել վիրավորներին և տեղում բժիշկները օգնություն էին ցուցաբերել նրանց, իսկ այնուհետև տեղափոխել հիվանդանոց։ Փրկարարներին ավելի շատ օգնել էին քաղաքացիները, ովքեր անգամ իրենց Mercedes մակնիշի ավտոմեքենայով հատուկ ճոպանով կարողացել էին ավտոմեքենաներն առանձնացնել իրարից։ Իսկ այդ աշխատանքները տևել էին մոտ 50 րոպե։ [b]Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 26-ամյա Գևորգ Պապոյանն է [/b] [img]http://shamshyan.com/ups/images/0633448001484559213986934.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր