211652_close_icon
views-count20675 դիտում article-date 20:31 04-04-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ինչպես է տեղի ունեցել Երևանում ողբերգական ավտովթարը

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է ապրիլի 2-ին Երևանում տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով վարորդն զգալով վտանգը, զոհաբերելով իրեն կարողացել է չվտանգել շատ շատերի կյանքը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1404021342316/]վթարի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 2-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Հանրային հեռուստաընկերության հարևանությամբ՝ հեռուստաաշտարակի մոտ, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, 48-ամյա Գարեգին Սարգսյանը МАЗ 5334 KS 3577 մակնիշի 257 ՍՏ 29 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Վազ 21015 մակնիշի 01 ՍՏ 115 համարանիշի ավտոմեքենային, այնուհետ դուրս գալով երթևեկելի գոտուց՝ կողաշրջված հայտնվել էր ձորակում: Վթարի հետևանքով վարորդ Գ. Սարգսյանը տեղում մահացել էր: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր