35853 դիտում
14:41 30-12-2016
Երևանում ԱԺ պատգամավորին պատկանող ծառայողական ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել դպրոցական տղան
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ Ա. Համզոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթ-ավտովթարի փաստով։
Ժամը 12։30-ի սահմաններում Երևան քաղաքի Ն. Տիգրանյան փողոցում՝ թիվ 27 հասցեի դիմաց, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, 28-ամյա Արկադի Մկրտչյանը իր վարած Toyota Camry մակնիշի 013 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով 68 շենքի բնակիչ, 14-ամյա Սերգեյ Ղազարյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև բախվել հանդիպակաց ուղեմասում կայանված Ford մակնիշի 616 CC 16 համարանիշի բեռնատարին։
Վրաերթի հետևանքով Ս. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն։ Նրան այդ կենտրոն է տեղափոխել Toyota Camry-ի վարորդը, իսկ հետո շտապօգնության ավտոմեքենան երեխային տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ի համարանիշները հաշվառված են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և այն սպասարկում է ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանին, իսկ վարորդ Ա. Մկրտչյանը աշխատում է պատգամավորի խորհրդական։ Վրաերթի ենթարկվածն էլ սովորում է Երևանի թիվ 20 միջնակարգ դպրոցում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
34940 դիտում
10:06 06-10-2017
Երևանում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողական ավտոմեքենայով վրաերթի են ենթարկվել Բրյուսովի 2 ուսանողուհիներ
Այս բաժնից
26670 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ