Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար կալանավորվածը փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանն, ով իր կնոջ հետ նրան երրորդ հարկի պատուհանից ցած էին նետել ու տարածում էին տեղեկություններ, թե նա է իր կյանքին վերջ տվել
Այսօր՝ մարտի 25-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել, որ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քնչական բաժնի քննիչների կողմից իրականացված հսկայածավալ, պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ բացահայտվել է Երևանում 20-ամյա աղջկա սպանությունը, մինչդեռ առաջին իսկ օրվանից մահացածի հարազատները ու դեպքի վայրում ապրող բնակիչները տեղեկություններ էին տարածել, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է ու եթե Արաբկիրի քննիչները գործի նկատմամբ չցուցաբերեին պրոֆեսիոնալիզմ, ամեն մի վարկածի ուղղությամբ չաշխատեին գուցե այդպես էլ այս առեղծվածային սպանությունը մնար իբրև ինքնասպանություն։
Սա այն բացահայտված գործերից է, որի մասին անգամ կարելի է փաստավավերագրական ֆիլմ նկարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս սպանությունը կատարելու կասկածանքով դատարանի որոշմամբ կալանավորվել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանը, իսկ նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ 2022 թվականի հունվարի 21-ին տեղեկություն էր հրապարակել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 38/3 շենքի բակում հայտնաբերված 20-ամյա աղջկա մասին։
Այդ օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ նշված շենքի բակում քաղաքացի կա ընկած, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել էր հիվանդանոց։
SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների, ինչն առաջին իսկ պահից ստացվել էր նաև ոստիկանության Արաբկիրի բաժնում և ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում, 20-ամյա Ինգա Ա.-ն իրեն 3-րդ հարկի պատուհանից ցած էր նետել և նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի քննչական բաժնում նախապատրաստված քրեական վարույթի շրջանակում քննիչներն իրականացրել են հսկայածավալ գրագետ աշխատանք, և դրա արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե ինքնասպանություն է (քանի որ օրեր անց՝ փետրվարի 10-ին, հիվանդանոց տեղափոխված Ինգա Ա.-մ մահացել է), այլ սպանություն, որը կազմակերպված է եղել ամուսինների կողմից։
Ու եթե Արաբկիրի քննիչները չցուցաբերեցին պրոֆեսիոնալիզմ, գործն այդպես էլ կմնաը չբացահայտված ու հանրությունը կիմանար, թե 20-ամյա աղջիկը, ով սովորելու նպատակով Վանաձորից ժամանել էր Երևան, ինքնասպան է եղել, մինչդեռ մինչև նրան պատուհանից նետելը Ա. Թ.-ն բութ առարկայով հարվածել էր նրան, որից հետո ամուսինները դեպքը կոծկելու նպատակով իրենց տան խոհանոցի պատուհանից նրան դուրս են նետել։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնուկ երեկ՝ մարտի 24-ին, նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր. օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանություն) հատկանիշներով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչը դիմել է Երևան քաղաքի քրեական իրավասության դատարան և դատարանը բավարարել է նրա միջնորդությունը ու Ա. Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ նրա կնոջ՝ Ե. Մ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2022թ․ հունվարի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00–ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի էր ընկած:
Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել էր նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամաել էին նաև ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:
Տեղում նույն վաշտի ավագ պարեկ Ռաֆիկ Պռազյանն ու կրտսեր պարեկ Ազատ Խանգալդյանը սահմանազատել էին տարածքը և սպասում էին, մինչև կժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը:
Արաբկիրի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող, 20-ամյա Ինգա Ա.-ն էր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած էր նետել:
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում:
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։