Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում. վարչականի ղեկավարն անտեսում է Աբովյանի քաղաքապետի հանձնարարականը, իսկ տարածքում ստեղծվել է կեղտաջրերի «մինի լճակ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն տևական ժամանակ է՝ Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Առինջ բնակավայրի Պարույր Սևակ թաղամասի 20-րդ փողոցի 3-րդ փակուղու բնակիչները իրենց օրն անցկացնում են գարշահոտ ու հակասանիտարական վիճակում և պատճառը ոչ թե իրենց անփությունն է, այլ պատասխանատու մարմինների քար անտարբերությունը։
Մարտի 15-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ բնակիչներն ասում էին.
«Էս թաղամասը կարծես անտեսված լինի Կոտայքի մարզպետարանի ու Աբովյանի քաղաքապետարանի կողմից։ Երկար ու ձիգ տարիներ է՝ այս խնդիրը չի լուծվում, իսկ դա անլուծելի չէ, եթե մարզպետն ու քաղաքապետը մի քիչ մեր լեզվով ասած «տոկի տան» պատասխանատուներին, ապա էս գարշահոտ, հակասանիտարական վիճակը օրերի ընթացքում կվերանա։ Սեփական սեկտոր է, մեկը մեկի վրա են գցում, թե դուք պիտի անեք։ Բնակիչներով ինչքա՞ն անենք, եթե մենք պիտի անենք, էդ դեպքում ինչի համար ենք կանոնավոր վճարումները անում, այդ թվում Վեոլիա ջրին։
Ուզում ենք հասկանալ՝ մի՞թե մեր իշխանությունները այդքան անզոր են, որ չեն կարողանում «Վեոլիա ջրին» հիշեցնեն, որ միայն փողեր հավաքելով չէ, այլ դուք էլ պարտավորություններ ունեք բնակչի ու սպառողի նկատմամբ և լավ կլինի, որպեսզի շատ արագ խնդիրը լուծվի։ Իսկ խնդրի լուծման համար պետք է անցկացվի կոյուղատար, որպեսզի այս կեղտաջրերը չապականեն բնությունն ու էդ հոտը չազդի մեր նյարդային համակարգի վրա։
Ձմեռը չենք կարողանում տների լուսամուտները բացենք, որ սենյակները օդափոխենք։ Ամառվա տապին էլ էլի չես կարողանում դուռ ու լուսամուտ բացել, դարձյալ հոտը իր սև գործն է անում»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը նշված թաղամասում կառավարության ֆինանսավորմամբ կյանքի է կոչում նոր կոյուղատարի անցկացման գործընթացը, պարզապես քանի որ այդ կոյուղատարերի մի հատված պետք է անցնի Երևանի վարչական շրջանով, գրություններ են ուղարկվել Երևանի քաղաքապետարան, սակայն չգիտես ինչու՝ հաստատման կամ մերժման որոշումները դեռևս ուշանում են։
Ու մինչ այդ որոշումները կլինեն, Է. Բաբայանի հանձնարարականով խնդրին ժամանակավոր լուծում տալու համար Առինջ համայնքի ղեկավար Էմիլ Ղուկասյանը պետք է գործողություններ կատարի, սակայն կարծես թե Է. Բաբայանի տված հանձնարարականը վարչականի ղեկավարի համար ինչպես հայտնի ֆիլմում է՝ «Նաջարյանի ասածն իմ համար օրենք է», այս դեպքում ոչինչ չի ձեռնարկում։ Իսկ ժամանակավոր լուծումն այն է, որ կեղտով լցված կոյուղատարերը պետք է բացվեն, մինչև անցկացվեն նոր ժամանակակից կոյուղատարերը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։