Երևանում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողական ավտոմեքենայով վրաերթի են ենթարկվել Բրյուսովի 2 ուսանողուհիներ
Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանւմ։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 59-ամյա Վ. Գասպարյանը Թումանյան փողոցի թիվ 41 հասցեի դիմաց իր վարած Hyundai մակնիշի 009 QC 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Անահաիտ Կարապետյանին և Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ՝ 18-ամյա Հայկանուշ Հովհաննիսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները, ովքեր սովորում են Երևանի պետական լեզվաբանական համալսարանի 2-րդ կուրսում, բուժօգնության են դիմել «Նաիրի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai ավտոմեքենան հաշվառված է Հայաստանի քննչական կոմիտեի հաշվեկշռում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: