211652_close_icon
views-count3796 դիտում article-date 15:15 25-03-2026

Արտառոց դեպք՝ Երևանում․ թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է վարչատնտեսական մասի համակարգողին, այնուհետև վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը «ԳՈւՎ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 7-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա մի կին և հայտնել, որ 2 անչափահաս երեխաներ փորձում են ներխուժել թիվ 27 դպրոցի տարածք, դանակով վախեցրել ու հարվածել են պահակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին Երևանի 53-ամյա տղամարդը հայտնել է, որ ժամը 09։30-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի 52 հասցեում գտնվող «Երևանի» թիվ 27 հիմնական դպրոցում նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտը վիճաբանության ժամանակ իր քրոջ հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, ապա բռունցքով մի քանի անգամ հարվածել է իր դեմքին և իրեն պատճառել ֆիզիկական ցավ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Շենգավիթի ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անչափահասը հանդիսանում է Երևանի բնակիչ 16-ամյա Հ․ Հ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նույն օրը երեկոյան Սարգիս Ս․-ն «ԳՈՒՎ» նախնական ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տղամարդը աշխատում է «Երևանի» թիվ 27 հիմնական դպրոցում, որպես պահակ, իսկ նրա քույրը նշված դպրոցի  վարչատնտեսական մասի համակարգողն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր