211652_close_icon
views-count70460 դիտում article-date 12:21 12-12-2016

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում. նաիրիտցիները փակել են ճանապարհը և հայտարարում են. «Համբերության բաժակը լցվել է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1.5 ժամ է, «Նաիրիտ» գործարանի մեծ թվով աշխատակիցներ «Նաիրիտ» գործարանի դիմացի գլխավոր ճանապարհը փակել են և հրաժարվում են այն բացել՝ հայտարարելով, որ կառավարության տված խոստումը հերթական անգամ «օդ դուրս եկավ»։ Այս պահին ժամանել են մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ ինչպես ոստիկանության Շենգավիթի բաժնից, այնպես էլ ժողովրդին հայտնի «կարմիր բերետները», ովքեր փորձում են աշխատակիցներին համոզել, որպեսզի ճանապարհը բացեն։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին. «Խնդիր չկա. բացենք, բայց ամեն անգամ փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ՝ խոստանալով, որ խնդիրը կլուծվի, սակայն լրիվ այն պատմությունն է, երբ ասում են՝ «էշ մի սատկի, գարուն կգա»։ Մենք վճռական ենք ու պահանջում ենք, որպեսզի միայն նախարարը ժամանի, հակառակ դեպքում հերթական անգամ գալու են, հերթական անգամ ականջներից լապշա են կախելու ու խնդիրը չլուծեն։ Իսկ մեր պահանջն ի՞նչ է՝ մեր հալալ քրտինքով կուտակված աշխատավարձերի վճարումը, որը մի քանի ամիսներ է տևում»։ Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր