211652_close_icon
views-count42087 դիտում article-date 11:22 25-09-2015

Լարված իրավիճակ Արարատի մարզում. 1 տասնյակից ավելի գյուղերի բնակիչներ հայտարարում են. «Համբերության բաժակը լցվել է, բավակա՛ն է բոլորիս խաբեք». նրանց հույսը ՀՀ վարչապետն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ի վաղ առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քաղցրաշեն գյուղի գլխավոր ճանապարհին են հավաքվել Քաղցրաշեն, Նարեկ, Այգեզարդ, Վերին Արտաշատ, Այգեպատ, Նորաշեն և մի քանի այլ գյուղերի 3000-ից ավելի բնակիչներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ հավատացել էին գյուղնախարար Սերգո Կարապետյանի խոստումներին, թե «ոչ մի ճուտ խաղող չի մնա գետնին, բոլորը կմթերվի» և գյուղացին իրեն քցված չի զգա: «Հավատացինք գյուղնախարարին, բայց, ինչպես միշտ, նա տվեց անցավ փչան Թոդորոսին: Առավոտից իրիկուն մեր ու մանուկ, ահել ու ջահել կռիվ ենք տվել հողի հետ, խաղողը մշակել ու ստացել ենք որակյալ խաղող, իսկ հիմա դիտմամբ չեն ընդունում, սպասում են, որպեսզի անձրևը գա, խաղողը վնասի, այն նեխի, նոր հետո գան, ստից արդարարան, թե՝ բռակ խաղող ա, բայց դրսևորում ենք բարի կամք ու գրոշներով կառաջարկեն ընդունել խաղողը: Սովետի ժամանակ Քաղցրաշենում աշխատում էր մի եքա գործարան, որտեղ 4 հազար տոննայից ավելի խաղող էր մթերվում, նույնիսկ կողքի գյուղերից էին բերում: Հիմա, եթե ուզենան, կարող են էդ գործարանը աշխատացնեն: Համ իրանց համար լավ լինի, համ էլ՝ մեր»,-ասացին գյուղացիները: Այսօր գյուղի ժողովրդին հանդիպել է գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, ով ծնունդով Քաղցրաշենից է և փոխմարզպետ Աշոտ Վարդանյանը: Վերջիններս խոստացել են գյուղի ժողովդին, որ 3 օրում կսկսեն համապատասխան կոնդիցիայի դեպքում մթերումը, սակայն ժողովուրդը վստահ է, որ պատկան կառույցները հերթական անգամ փորձում են «լապշա կախել իրենց ականջներից»: Տեսնելով, որ ժողովուրդը փորձում է մինչև վերջ պայքարել իր իրավունքների համար, ժամանել են ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, սակայն նրանք անելիք չունեն, քանի որ ժողովուրդը իր բողոքի ակցիան խաղաղ է անում և նրանց միակ խնդրանքն է, որպեսզի խաղողը մթերվի: Գյուղացիների միակ հույսը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, քանի որ տարիներ առաջ գյուղացիներնը նույն խնդրի առաջ են կանգնած եղել և միայն Հ. Աբրահամյանն է խնդիրը լուծել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին. «Հարևան գյուղերում համատարած արտագաղթ է, իսկ մեր գյուղի ժողովուրդը չի ուզում արտագաղթել: Ուզում է՝ մնա ու շենացնի երկիրը, գյուղը, պետությունը: Պատգամավորներ Կարո Կարապետյանն ու Արայիկ Գրիգորյանը զավոդներ ունեն, ընտրությունից ընտրություն գալիս, սարեր են խոստանում, իսկ հիմա ձեռք չեն մեկնում այն մարդկանց, ովքեր իրենց ձայն են տվել: Կրկին դիմում ենք վարչապետին՝ մեր հույսը դուք եք, պարոն վարչապետ: Առաջին հերթին ցանկալի կլինի լուծել ԽՍՀՄ տարիներին գործող ու իրեն արդարացրած Քաղցրաշենի գինու գործարանի վերագործարկման հարցը, և հետո՝ խաղողի մթերման ու կանոնավոր վճարման խնդիրը լուծվի»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր