68167 դիտում
20:39 08-12-2016
Ողբերգական դեպք Ջերմուկ քաղաքում. Կեչուտի ջրամբարից դուրս են բերել ոստիկանութան 29-ամյա աշխատակցի դին, ով 2 օր առաջ հայր էր դարձել
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Վայոց Ձորի վարչություն, որ Ջերմուկ քաղաքի Կեչուտի ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել:
Նշված վայր են ժամանել ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խաչատրյանի գլխավորությամբ:
Ոստիկանները քաղաքացիների օգնությամբ ջրից դուրս են բերել Ջերուկ քաղաքի բնակիչ, 29-ամյա Սևակ Համբարձումյանի դին, իսկ նշված ջրամբարից Ջերմուկի հիվանդանոց է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի Կեչուտ թաղամասի բնակիչ, 27-ամյա Գարիկ Հովհաննիսյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Համբարձումյանը աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Ջերմուկի պահպանության բաժանմունքում, ոստիկանության ավագ էր:
Նա 2 օր առաջ աղջիկ երեխա է ունեցել և 2 օր առաջ հայր էր դարձել՝ ունենալով երկար սպասված երեխան: Գրեթե 5 տարի նա և ընտանիքը սպասել էին երեխային:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ս. Համբարձումյանը իր ընկերոջ՝ Գ. Հովհաննիսյանի հետ, ռետինե նավակով ափից 30 մետր առաջ են ընթացել դեպի ջրամբար, որպեսզի ձուկ բռնեն և այդ ժամանակ ռետինե նավակը բախվել է սառույցին և պատռվել, ինչից հետո էլ տեղի է ունեցել ողբերգությունը:
Փաստի առթիվ Հայաստաի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2143 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)