Իմ բիզնեսի կառավարումը փոխանցում եմ երեխաներիս, իսկ ես ծառայելու եմ Հայաստանին․ Սամվել Կարապետյան
Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը դեպի լավագույն ապագա, իր ուղերձում հայտարարել է Սամվել Կարապետյանը։
«Ուժը ձեր ձեռքերում է, դուք սկսում եք փոփոխությունը, իսկ ես այն դարձնելու եմ իրականություն։ Միասին մենք ուժեղ տնտեսությամբ, ուժեղ դիվանագիտությամբ, ուժեղ բանակով կբերենք ուժեղ ու կայուն խաղաղություն ու բարեկեցիկ կյանք»,- ասել է Կարապետյանն ու վստահեցրել, որ շուտով իր համակիրների հետ կլինի։
«Հայաստանը պետք է դառնա անվտանգ, խաղաղ, հարուստ, կայուն, ուժեղ երկիր։ Երկիր, որտեղ կառավարիչները ոչ թե դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, այլ հակառակը, դատարկում են սեփական գրպանները՝ հանուն մեր հայրենիքի բարեկեցության»,-նշել է նա։