211652_close_icon
views-count119428 դիտում article-date 14:03 09-06-2019

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով Գյումուշի ջրամբարից դուրս են բերել 51-ամյա երաժշտի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Կարենիս գյուղի վարչական տարածքում գտնվող Գյումուշ ՀԷԿ-ի ջրամբարում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Հայկ Ասատրյանի գլխավորությամբ: Քանի որ անհրաժեշտ է եղեկ հատուկ փրկարարների օգնությունը, ժամանել են ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդակյանն ու նշված կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի գլխավորությամբ: Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով իջել են ջրամբար և արհեստական նավակով մոտեցել դիակին ու այն դուրս բերել: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիով խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դատաբժիշկը տեղում զննելով դին, ոստիկաններին և քննիչներին հայտնեց, որ դիակի վրա, ըստ նախնական տեղեկությունների, բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ, 51-ամյա Ավետիս Յանբեկյանն էր, ով երեկվանից ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին. «Մահացածը Չարենցավաում հարգված ու սիրված անձնավորություն էր, մասնագիտությամբ երաժիշտ ու անգամ իր տարիքին հարգանքով էր վերաբերվում թե՛ իրենից ավագների, թե՛ երիտասարդների նկատմամբ: Մեծ ցավ ու ափսոսանք ենք ապրում, որ այսպիսի անհեթեթ մահ ունեցավ նա»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր