96578 դիտում
14:48 24-02-2019
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. Տավուշի ջրամբարից փրակարարներն ու ոստիկանները դուրս են բերել 07-ով ջրամբարն ընկած ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում գտնվող Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է ընկել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել է նաև ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարներն ու ոստիկանները՝ ոստիկանության Բերդի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ, ջրամբարից դուրս են բերել տղամարդու դի:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ջրամբարն ընկած ավտոմեքենան ВАЗ 2107 մակնիշի է և ում դին հանել են, նա ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:
Այս պահին փրկարարներն ու ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ քննչական կայազորային վարչության քննիչները:
Փրկարարները փորձում են հատուկ տեխնիկա բերել դեպքի վայր, որպեսզի ավտմեքենան դուրս բերեն ջարամբարից:
Ոստիկանությունն ու զինվորական քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը:
Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ;
Ոստիկանները հայտնաբերել են նաև բախման վայրը, որտեղ ակնհայտ երևում է, որ վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել ջրամբարում:
[b]*****
15:30 [/b]
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ջրամբարից դուրս բերվեց նաև ВАЗ 2107 մակնիշի 34 CR 579 համարանիշի ավտոմեքենան: Ոստիկանները պարզել են նաև՝ մահացածը Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչ, 31-ամյա Արմեն Գրիգորյանն էր, ով պայմանագրային զինծառայող էր:
Այս պահին նշված վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արամ Օհանյանի գլխավորությամբ, մինչև կժամանեն քննիչները:
[b]16:30[/b]
Այս պահին վթարի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Խաչիկ Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Տեղում է նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Արմենակ Ղազարյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3520 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)