69902 դիտում
15:00 28-08-2016
Դաժան ու ողբերգական դեպք Շիրակի մարզում. Սևանի ջրասուզակը փրկարարների հետ ջրամբարից դուրս են բերել 60-ամյա տղամարդու դին և նրա Վոլգան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 03:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ավտոմեքենայով ընկել է Կառնուտի ջրամբարը և ավտոմեքենայում արգելափակված քաղաքացի է ջրահեղձ եղել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, սակայն պարզվել է, որ ավտոմեքենան և ջրահեղձ եղած քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրասուզակների օգնությունը:
Առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում դեպքի վայր է ժամանել թիվ 20 հատուկ ջրասուզակների ջոկատը՝ կապիտան Արմեն Ճզմալյանի գլխավորությամբ:
Ջրասուզակը, փրկարարների և քաղաքացիների օգնությամբ ափից մոտ 15 մետր հեռավորության և 2 մետր խորությունից դուրս են բերել 60-ամյա Անուշավան Թադևոսյանի դին, որից հետո փրկարարները ջրից դուրս են բերել ГАЗ 3110 մակնիշի 30 OՍ 883 համարանիշի ավտոմեքենան:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Ա. Թադևոսյանը միայնակ չի եղել, նրա հետ է եղել 47-ամյա Արամ Բալոյանը, ով մինչ հրշեջ-փրկարարների և Ախուրյանի ոստիկանների ժամանումը՝ ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, այնուհետև՝ ջրից:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՝ մահացածն ու փրկվածը Շիրակի մարզի Շիրակավան գյուղից են և մեկնել էին ջրամբար՝ ձուկ բռնելու:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մեքենա կանգնեցրել են ջրամբարի մոտ, սակայն չեն պաշտպանել կայանման անվտանգության կանոնները, ինչից հետո մեքենան հայտնվել է ջրամբարում;
Փրկարարների աշխատանքները տեղում ղեկավարում է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանը, ով տեղում իրավիճակի մասին հեռախոսով անընդհատ տեղեկություններ էր փոխանցում փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1870 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)