211652_close_icon
views-count11423 դիտում article-date 10:59 17-11-2016

Երևանում բախվել են Opel-ն ու Volkswagen-ը. վիրավորին, ով ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աշխատակից է, տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Դավիթ Անհաղթի և Կ. Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ, 30-ամյա Դավիթ Բաբասյանի վարած Opel մակնիշի 35 VT 430 համարանիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Փափազյան փողոցի 27 շենքի բնակիչ, 36-ամյա Մոհամադ Նիք Բախտի վարած Volkswagen մակնիշի 34 TN 544 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մոհամադ Բախտին տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթի բետոնե հատվածին։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանառու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանել է հետաքննիչ Բադիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորն աշխատում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր