Հերթական արտակարգ իրավիճակը՝ Երևանում․ Իսակովի կամրջի տակ անձրևաջրերը երթևեկելի գոտիները վերածել են լճակի. մեծ թվով վարորդներ ջրի մեջ փնտրում են համարանիշներ, պարեկներն էլ քաղաքացիների հետ 30-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մարտի 16-ին, հերթական արտակարգ իրավիճակն է ստեղծվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սելավատարերի խցանման պատճառով տեղացած անձրևը Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց՝ ժողովրդին հայտնի Իսակովի պողոտայի կամրջի տակ՝ երթևեկելի երկկողմանի հատվածներում ստեղծվել է արհեստական լճակ։
Մեծ թվով վարորդներ կորցրել են ավտոմեքենաների համարանիշները, մի մասը գտել են, մի մասն էլ սպասում են, թե երբ կժամանեն Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները, որպեսզի կարողանան ջուրը իջեցնել, ինչը նախկինում ամեն անգամ արվում էր ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարների կողմից, որ կարողանան համարանիշները գտնել։
Տեղում միայն վարորդներին օգնության են հասել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Քաղաքացիներն ու պարեկները լճի վերածված այդ հատվածից դուրս են բերել 30-ից ավելի ավտոմեքենաներ, հայտնաբերել են 20-ից ավելի մեքենաների համարանիշներ։
Վարորդները զայրացած իրենց խոսքերն էին ուղղում պատասխանատուներին՝ ասելով. «Մի՞թե կարելի է 21-րդ դարում ամեն անձրևից հետո այս հատվածը այս վիճակում հայտնվի։ Մի՞թե էս դարում դրա լուծումը չկա։ Թե՞ սովոր են ամեն նման դեպքից հետո մի երկու նասոս են բերում, ջուրը քաշում են, հետո խոստանում, թե աշխատանքները կարվեն պատշաճ ու այլևս երևանցիները նման պատկերի ականատես չեն լինի։ Մինչդեռ սա արդեն որերորդ դեպքն է»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։