211652_close_icon
views-count62683 դիտում article-date 20:40 21-10-2016

Առեղծվածային բռնաբարություն կամ բռնաբարության փորձ՝ մարզերից մեկում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության մարզային վարչություններից մեկի Անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ հոկտեմբերի 19-ին տարածքային բաժին են հրավիրել 42-ամյա Հերմինե Հ.-ին և նրա աղջկան՝ 15-ամյա Լիանա Հ.-ին, ով սովորում է այդ մարզի հիմնական դպրոցներից մեկի 9-րդ դասարանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լիանա Հ.-ն ոստիկանությանը հայտնել է, որ 2015 թ.-ի գարնանը իրենց տանը քրոջ ամուսինը՝ 28-ամյա Արման Ջ.-ն դանակի սպառնալիքով սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ , որը կատարվել է մինչև 2016 թ.-ի սեպտեմբեր: Ոստիկանությունում աղջիկը հայտնել է նաև, որ Արման Ջ.-ն ամեն անգամ սեռական հարաբերություն ունենալով իր հետ՝ սպառնացել է: Գ Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի դիմում տրված մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը ունի ամբողջական տվյալները՝ տուժողների և կասկածյալի, ինչպես նաև բնակության վայրի տվյալները, սակայն այս պահին ձեռնպահ է մնում այն ամբողջական ներկայացնելուց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որոնվողը նախկինում եղել է դատապարտված: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր