211652_close_icon
views-count32309 դիտում article-date 09:43 13-10-2016

Կոտայքի մարզում 43-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է «Հին դարբնոց» շինության պատին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաներում Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ, 43-ամյա Հովսեփ Միրզախանյանը իր վարած BMW X5 մակնիշի 22 ՕՍ 844 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 10.8 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Հին դարբնոց» ընկերության շինության պատին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Միրզախանյանն ու նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 23-ամյա Արտյոմ Իսաջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ա. Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Զազյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Մովսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության Աբովյանի բաժնի փորձաքրեագետ Արթուր Մելքոնյանը։ Փաստի առթիվ ավագ քննիչ Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր