21795 դիտում
21:04 07-03-2015
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 29-ամյա վարորդը BMW-ով բախվել է շինության պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 18:00-ի սահմաններում BMW մակնիշի 34 CԼ 201 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 29-ամյա Հովիկ Պետրոսյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին, այնուհետև մոտ 60 մետր առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի բաժանարար գոտու բետոնե հատվածին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Պետրոսյանն ու ավտոմեքենայի ուղևորուհի 21-ամյա Մերի Ազատյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ըստ բժիշկների հայտարարության՝ նրանց վիճակը գնահատվում է բավարար:
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեյի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել քննիչը և ոստիկանության Կոտայքի բաժնի փորձաքրեագետը:
Օպերատիվ են գործել նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով:
Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նախնական տվյալներով BMW մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 2.600.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ[/url] պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 56.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+