19695 դիտում
09:30 11-10-2022
Ավտովթար Արագածոտնի մարզում․ Աշտարակում 20-ամյա վարորդը BMW-ով բախվել է կայանված Kia-ին և հայտնվել մայթին, բախվելով շինության պատին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ 20-ամյա Էրիկ Զազյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում բախվել է մայթեզրին կայանված Աշտարակի բնակիչ 32-ամյա Մուրադ Մուրդյանին պատկանող Kia մակնիշի ավտոմեքենային, ապա հայտնվել մայթին, բախվելով շինության պատին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Է․ Զազյանն ու նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ 19-ամյա Մխիթար Մելքոնյանն ու Երևանի բնակիչ 21-ամյա Էդգար Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի, ավագ տեսուչ Նորայր Թադևոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Քասյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել փրկարարներն ու բժիշկները։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+