130722 դիտում
09:32 12-10-2016
Ինքնասպանություն Երևանում. 23-ամյա տղամարդը հեռախոսի մեջ թողել է SMS, որտեղ գրել էր. «Մենակ չեմ սիրում ապրելը, էդ իմ համար չի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը։
Ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, 23-ամյա Արամայիս Արզումանյանի անվամբ անձնագիր, բջջային հեռախոս։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հեռախոսի մեջ հայտնաբերվել է նաև SMS հաղորդագրություն։ Ոստիկաններն ու քննիչները կարծում են, որ ինքնասպանություն գործելուց առաջ Ա. Արզումանյանը հաղորդագրություն է գրել հեռախոսի մեջ, որով խնդրել է իր կատարած քայլի համար ոչ ոքի չմեղադրել։
Նա, մասնավորապես, գրել է. «Եթե կարդաք, չգիտեմ՝ կհասնի ձեզ, թե չէ, բաց ոչ մեկին չմեղադրեք, ես եմ մեղավոր իմ դժբախտությունների մեջ, էլի չարդարացրի ոչ մեկի հույսերը, բայց, հավատացեք, որ շատ էի ուզում։ Սիրում եմ սաղիդ, մենակ չէի սիրում ապրելը, էդ իմ համար չի։ Էն որ հրաշքով ծնվել եմ, էդ հրաշքը չպիտի լիներ, էդ ուրիշի համար էր»։
Փաստի առթիվ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք ինքնասպան եղած տղամարդը նշված անձնավորությունն էր , թե ոչ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3665 դիտում
22:32 23-06-2021
«Ես ԲԴԽ չեմ դիմել, հրաժարականի դիմում չեմ գրել ու չեմ պատրաստվում». Ալեքսանդր Ազարյան
7662 դիտում
20:22 28-08-2014
Գյուղ, որտեղ ապրելը երազանք է. ֆոտոշարք
Այս բաժնից
25224 դիտում
12:02 02-01-2025
Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ