211652_close_icon
views-count30732 դիտում article-date 21:07 14-09-2016

Մահվան ելքով վրաերթ Գյումրիում. 28-ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել ոստիկանության կապիտանին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20: 30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Կոմունաների փողոցի բնակիչ, 28-ամյա Կարեն Նազարյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 PՏ 069 համարանիշի ավտոմեքենայով Գյուրի քաղաքում՝ Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 41-ամյա Արամ Հարությունյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ սակայն, գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի հետևանքով մահացած Ա. Հարությունյանը աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրու պետական պահպանության բաժնում՝ դասակի հրամանատար: Կոչումով՝ ոստիկանության կապիտան էր: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր