211652_close_icon
views-count66036 դիտում article-date 10:54 11-08-2016

«Շումախերական» ավտովթար Երևանում. 27-ամյա վարորդը Toyota Prado-ով բախվել է բենզալցակայանի պատին ու գլխիվայր գլորվելով հայտնվել ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Ավան 14 փողոցի բնակիչ, 27-ամյա Վիգեն Օհանյանը իր վարած Toyօta Prado մակնիշի 68 ՏՏ 953 համարանիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցի 26 շենքի դիմաց բախվել է «Մամիկոն Անղալադյան» անհատ ձեռներեցի բենզալցակայանի կրպակի պատին և մի քանի պտույտ գլորվելով՝ հատնվել Այգեգործների թաղամասի ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Օհանյանն ու նրա ուղևորներ՝ Ավան 3-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Ռազմիկ Գևորգյանը և Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ, 29-ամյա Բալաբեկ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր