Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Երևան-Գյումրի ավտոճանապարհին 31-ամյա վարորդը «Opel Combo»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է անվադողի վնասվելը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Լանջիկ բնակավայրի մոտակայքում Երևանի բնակիչ 31-ամյա Գեորգի Մ․-ն իր վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բաբայանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Սերգեյ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հարություն Ղազարյանի և վաշտի հրամանատար Արթուր Էմինյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Երվանդյանը և Արթուր Ղազարյանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի անվադողի վնասվելը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։