211652_close_icon
views-count103988 դիտում article-date 16:44 26-07-2016

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. հայրը հարևանների հետ լողավազանից դուրս է բերել 11-ամյա որդու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին 1-03 շտապօգնության բրիգադից ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Քանաքեռ շրջանցի թունել, որտեղ ամառանոցային տնակներից մեկի լողավազանի մոտ հայտնաբերել են տղա երեխայի դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տնակի բակում կառուցված լողավազանում ջրահեղձ է եղել 11-ամյա Հակոբ Շաքիլյանը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Սևակ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր