22217 դիտում
10:30 29-06-2016
Վաղը Երևանում ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի. Գագիկ Սուրենյան
Հանրապետության տարածքը այսօր և վաղը կշարունակի գտնվել հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Օդի ջերմաստիճանի բարձրացումը կշարունակվի. այսօր ցերեկը մայրաքաղաքում այն կհասնի +37, իսկ վաղը՝ +38 աստիճանի:
Նշեմ, որ օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 4-5 աստիճանով:
Հուլիսի 1-4-ը ընկած ժամանակահատվածում մեր երկիր կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ և օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատավածում կնվազի 3-4 աստիճանով, հուլիսի 3-ին և 4-ին ցերեկը Երևանում այն կտատանվի +33..+34 աստիճանի սահմաններում:
Այսօր և վաղը երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ սպասվում են միայն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում, սակայն դրանք կլինեն ոչ համատարած, այսինքն՝ երակային բնույթի:
Հուլիսի 1-4- ին հանրապետության տարածքը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը ակտիվ կլինի կրկին երեկոյան ժամերին: Այսինքն՝ օրվա մեծ մասը կլինի արևառատ և տաք եղանակ, իսկ երեկոյան ժամերին մարզերի մեծ մասում կլինեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում նաև կարկուտ: Վայոց Ձորում և Սյունիքում ցիկլոնի ազդեցությունը գրեթ չի զգացվի, այստեղ առաջիկա 5 օրերին հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նմանատիպ նյութեր
22719 դիտում
10:26 08-08-2016
Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի. Գագիկ Սուրենյան
32522 դիտում
12:14 22-06-2018
Շոգերը մոտենում են, հունիսի 27-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի. Գագիկ Սուրենյան
32423 դիտում
11:58 25-06-2018
Հունիսի 29-30-ին օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի +40 աստիճանի. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
2476 դիտում
11:59 22-01-2025
Ո՞ր եկամուտներն են ենթակա հայտարարագրման ու հարկման. ՊԵԿ-ը մանրամասնում է