211652_close_icon
views-count22464 դիտում article-date 10:26 08-08-2016

Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի. Գագիկ Սուրենյան

Օգոստոսի 10-ին Իրաքի տարածքից հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում երկրի ողջ տարածքում կհաստատվի բարձր ջերմային ֆոն: Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում: Օգոստոսի 10-ին նշված վայրերում սպասվում է +37...+38, օգոստոսի 11-13- ին +39...+40: Առաջիկա 5 օրերին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, ինչի արդյունքում նախալեռնային և հովտային գոտիներում կհաստատվի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: [b]ՍԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյան[/b]

Նմանատիպ նյութեր