66806 դիտում
11:16 28-06-2016
Արտակարգ դեպք Երևանում. սիրված հաղորդավարը տանիքից վայր է ընկել
Երեկ՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հ2 հեռուստաընկերությամբ հեռարձակվող սիրված «Պահմտոցի» հաղորդաշարի հեղինակ և վարող, 51-ամյա Սարգիս Միքայելյանը Թավրիզյան իր 45 տան տանիքը վերանորոգելու ժամանակ վայր է ընկել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար ճանաչված հաղորդավարի կյանքին վտանգ չի սպառնում: Թևերի մասում նա ստացել է կապտուկներ և հրաժարվել է հիվանդանոցային բուժումից:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ս. Միքայելյանն ասաց. «Մի քանի օր առաջ ուժեղ քամին վնասել էր բազմաթիվ տանիքներ: Դրանից հետո Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանն օգնեց շիֆերների հարցով ու երեկ փորձում էի վերանորոգել, սակայն անզգուշաբար վայր ընկա: Հիմա լավ եմ, մի քանի դեղեր են նշանակել բժիշկները, պետք է ներարկվեմ»:
Նմանատիպ նյութեր
27238 դիտում
20:37 06-02-2016
Ողբերգական դեպք Երևանում. 52-ամյա տղամարդը տանիքից ձյունը մաքրելու ժամանակ անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել