27301 դիտում
20:37 06-02-2016
Ողբերգական դեպք Երևանում. 52-ամյա տղամարդը տանիքից ձյունը մաքրելու ժամանակ անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 47 շենքի բակում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում է նշված շենքի բնակիչ, 52-ամյա Աշոտ Ամիրզյանը, ով՝ ըստ նախնական տեղեկությունների, տանիքից ձյունը մաքրելու ժամանակ անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)