Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ ժողովրդին հայտնի «Զոդի» կամրջի մոտ բախվել են «Mazda EZ6»-ը, «Mercedes»-ը և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ վերջին կողաշրջվել է․ կա 4 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Զոդի» կամրջի մոտ բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Ռուբեն Գ․-ի վարած «Mazda EZ6» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչներ 52-ամյա Արսեն Ք․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և 45-ամյա Զավեն Գ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջին կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տիգրան Սարդարյանը և Ավետիս Խաչատրյանը։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։