211652_close_icon

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ «DAF» մակնիշի վրացական համարանիշներով կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ձնակույտին և հողաթմբին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2257 դիտում article-date 18:13 05-02-2026
Հունվարի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ «DAF» մակնիշի վրացական համարանիշներով կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ձնակույտին և հողաթմբին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արգամ Մելիքյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Սահակյանը և Տիգրան Հովսեփյանը։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են բեռնատարի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վթարից հետո բեռնատարի կցորդը մեկ այլ բեռնատարով հեռացրել են դեպքի վայրից։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր