41499 դիտում
16:09 12-06-2016
Լոռու մարզում «Մոսկվիչով» վթարի է ենթարկվել պայմանագրային զինծառայողը․ նրան տեղափոխել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։30- ի սահմաններում Գարգառ գյուղի բնակիչ, 26-ամյա Անդրանիկ Մուրադյանը իր վարած «Մոսկվիչ 412 » մակնիշի 37 LU 934 համարանիշի ավտոմեքենայով իրենց գյուղի վերջնամասում բախվել է ճանապարհի աջակողմյան բետոնե պատնեշին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Մուրադյանը գլխի սալջարդ վնասվածք ախտորոշմամբ տեղափոխվել է Ստեփանավանի հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, հրամանատարի տեղակալ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ Լոռու մարզային կայազորային Ռազմական ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդ Ա․ Մուրադյանը ծառայում ՝ ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե ճանապարհի եզրին չլիներ բետոնե արգելապատնեշը, ապա վարորդը «Մոսկվիչով» մի քանի մետր բարձրությունից կհայտնվեր գետում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+