211652_close_icon
views-count92049 դիտում article-date 02:20 25-05-2016

Ավտովթար Երևանում. բախվել են «Mercedes»-ն ու Շտապօգնության մեքենան. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Երեկ, մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում, Աթոյան և Էրեբունի փողոցների խաչմերուկում «Ford Transit» մակնիշի 024 ՍԼ 64 համարանիշի և «Mercedes» մակնիշի 11 QQ 113 համարանիշի ավոտմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford Transit» 2 ուղևորները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հարվածի արդյունքում «Mercedes»-ի գազաբալոնը մեքենայից պոկվել է և շպրտվել, իսկ «Mercedes»-ի վարորդը` հարվածի պատճառով չկարողանալով կառավարել մեքենան, բախվել է խաչմերուկը կարգավորող «սվետաֆորին» և տապալել այն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները: Վթարի կմասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Ford Transit»-ը հաշվառված է Երևանի «1-03 Շտապօգնության» հաշվեկշռում, իսկ վարորդն ասում էր, որ ինքը խաչմերուկն անցել է կարմիր լույսի տակով, առանց ձայնային ազդանշանները միացնելու, ուղղակի` իր պնդմամբ, լուսային փարոսիկները միացված են եղել: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի Շտապօգնության տնօրենն ու փոխտնօրենը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: *** 25/05/2016 11:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ[color=#EF2929] ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Նոր Արեշ 15 փողոցի բնակիչ, 28-ամյա Վլադիմիր Ավետիքյանը: Շտապօգնության Ford Transit-ը վարել է Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 63-ամյա Սամսոն Խաչատրյանը, ով աշխատում «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ, իսկ հիվանդանոց են տեղափոխվել «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի բժիշկ, Երևանի բնակիչ, 26-ամյա Սուսաննա Ռոստոմյանը և բուժքույր, Արարատիմարզի բնակիչ, 51-ամյա Անյա Մովսիսյանը: [/color] Քննիչի հանձնարարականով վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության՝ պարզելու սթափության աստիճանը, իսկ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր