211652_close_icon
views-count48015 դիտում article-date 13:01 21-05-2016

Հիվանդանոցում մահացավ Ալավերդու աղմկահարույց սպանության գործով վիրավորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` մայիսի 21-ին, էրեբունի բժշկական կենտոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 34-ամյա Էդվարդ Պողոսյանը: Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել Ալավերդու բժշկական կենտրոնից` ծայրահեղ ծանր վիճակում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/19/85527/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 19-ին, կրակոցներ և սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին Ալավերդի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակով շտապօգնության հերթապահ խումբը հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու: Հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի և Թումանյանի քննչական բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին, ով հրազենային վնասվածքներ էր ստացել, տեղափոխվել է Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկ 22/10 շենքի բակից: Նա Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 34-ամյա Էդվարդ Պողոսյանն է: Վերջինիս տեղափոխել էին Երևան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր