46054 դիտում
16:51 27-12-2015
Դատարանը սիրված երգիչ Արամ Ասատրյանի տանից խոշոր չափի գողություն կատարած 3 անդամներից նախկին ոստիկանին կալանավորեց. քննվում է մյուս 2-ի խափանման միջոցի հարցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Էջմիածնի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ումուշադյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Էջմիածին քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ, 22-ամյա Արսեն Ղազարյանի, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 33-ամյա Սարգիս Գրիգորյանի և Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ, 21-ամյա Հարություն Գրիգորյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Արմավիրի մարզում մի քանի բնակարանային գողություններ կատարելու մեջ և տուժած բնակարանատերերից է նաև սիրված երգիչ, վաղամեռիկ Արամ Ասատրյանի տղան` Արտաշես Ասատրյանը:
Դատավոր Հովիկ Մելքոնյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարեց քննիչի միջնորդությունը և Ս. Գրիգորյանը, ով ոստիկանության Էրեբունու բաժնի նախկին աշխատակից է, իսկ հայրը երկար տարիներ աշխատել է Ոստիկանության համակարգում, եղել է ոստիկանության Էջմիածնի բաժնի պահպանության պետը` կալանավորվեց:
Այս պահին դատարանը քննում է մյուս 2 կասկածյալների խափանման միջոցի հարցը:
Ինչպես [url=https://shamshyan.com/ocp/main.php?module=edit_article&id=15122716162712&year=2015]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 25-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ-հետախուզական տվյալները, ոստիկանության Վաղարշապատի բաժին էին բերման ենթարկել Էջմիածին քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ, 22-ամյա Արսեն Ղազարյանին, Էջմիածին քաքաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 33-ամյա Սարգիս Գրիգորյանին և Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ, 21-ամյա Հարություն Գրիգորյանին:
Պարզվել էր, որ վերջիններս դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը գողություն էին կատարել Էջմիածին քաղաքի Իսակովի փողոցի 25 տանից` գողանալով 1 ոսկե շղթա խաչով և արծաթյա զարդեր: Նշված տունը պատկանում է սիրված ու ճանաչված երգիչ, վաղամեռիկ Արամ Ասատրյանի որդուն` 39-ամյա Արտաշես Ասատրյանին, իսկ բերման ենթարկված Ս. Գրիգորյանը ոստիկանության Էրեբունու բաժնի նախկին աշխատակից է` աշխատել է տեղամասային տեսուչ, իսկ Հ. Գրիգորյանը նրա խորթ եղբայրն է, իսկ նրանց հայրը ոստիկանության նախկին աշխատակից է, աշխատել է ոստիկանության Էջմիածնի բաժնի պահպանության բաժնի պետ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Էջմիածնի ոստիկանները հայտնաբերել էին սիրված երգչի տղայի տանից գողացված ապրանքները: Պարզվել էր նաև, որ եռյակը կատարել է մոտ 25 բնակարանային գողություններ, գողունի մեծ մասը ոստիկանները հայտնաբերել էին:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ, իսկ քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ:
Եռյակը ձերբակալվել էր: Հանցագործությունների 25 էպիզոդ բնակարանային գողությունների բացահայտման օպերացիան իրականացրել էր Վաղարշապատի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը` քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների և համայնքային ոստիկաների հետ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+