119274 դիտում
21:51 25-12-2015
Ոստիկանները մի քանի ժամվա ընթացքում բացահայտեցին սիրված երգիչ Արամ Ասատրյանի տղայի տան գողությունը. հայտնաբերվել են թանկարժեք իրերը. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` դեկտեմբերի 25-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ-հետախուզական տվյալները, ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Էջմիածին քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ, 22-ամյա Արսեն Ղազարյանին, Էջմիածին քաքաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 33-ամյա Սարգիս Գրիգորյանին և Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ, 21-ամյա Հարություն Գրիգորյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վերջիններս դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը գողություն են կատարել Էջմիածին քաղաքի Իսակովի փողոցի 25 տանից` գողանալով 1 ոսկե շղթա խաչով և արծաթյա զարդեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով` նշված տունը պատկանում է սիրված ու ճանաչված երգիչ, վաղամեռիկ Արամ Ասատրյանի որդուն` 39-ամյա Արտաշես Ասատրյանին, իսկ բերման ենթարկված Ս. Գրիգորյանը ոստիկանության Էրեբունու բաժնի նախկին աշխատակից է` աշխատել է տեղամասային տեսուչ, իսկ Հ. Գրիգորյանը նրա խորթ եղբայրն է, իսկ նրանց հայրը ոստիկանության նախկին աշխատակից է, աշխատել է ոստիկանության Էջմիածնի բաժնի պահպանության բաժնի պետ:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Էջմիածնի ոստիկանները հայտնաբերել են սիրված երգչի տղայի տանից գողացված ապրանքները:
Պարզվել է նաև, որ եռյակը կատարել է մոտ 25 բնակարանային գողություններ, գողունի մեծ մասը ոստիկանները հայտնաբերել են:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, իսկ քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Եռյակը ձերբակալվել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով` հանցագործությունների 25 էպիզոդ բնակարանային գողությունների բացահայտման օպերացիան իրականացրել է Վաղարշապատի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը` քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների և համայնքային ոստիկաների հետ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ա. Ասատրյանի տանից նախկինում էլ է գողություն կատարվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1388 դիտում
15:52 08-07-2019
Ոստիկանները հանցագործությունը բացահայտեցին երկու ժամվա ընթացքում