126280 դիտում
19:50 11-12-2015
Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Mercedes 600-ը բախվել է Ford-ին և այն շպրտել երթևեկելի գոտուց. կա 3 զոհ. Mercedes-ի վարորդին փնտրում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` դեկտեմբերի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Սևան-Մարտունի –Գետափ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Mercedes 600 մակնիշի 77 QD 757 համարանիշի և Ford Fiesta մակնիշի 35 VՍ 172 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց. Ford-ը հայտնվել է դաշտամիջյան հատվածում, իսկ Mercedes-ը` քարերի վրա:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են:
Դեպքի վայր են ժամաենլ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտարկի 4-րդ վաշտի աշխատակիցերը` գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանի և վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը` Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:
Մահացածներից 2-ին Ford-ի միջից դուրս են բերել Գավառի հրշեջ-փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա: Մահացածները տեղափոխել են Սևանի դիահերձարան:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փախանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն և Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել են մարզի քննչական վարևչության պետ Արտավազդ Ղազարյանը և Սևանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Հովհաննես Մարտիրոսյանը:
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրից հեռանալը) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչաական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը: Ձեռնարկվում են նաև օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` Mercedes-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Քանի որ հիվանդանոցներից ահազանգ չկա Mercedes-ի վիրավոր վարորդի մասին` կան կասկածներ, որ նա վթարից հետո դիմել է փախուստի:
Գ. Շամշյանը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Ford-ին:
Հաշվի առնելով վթարի վտանգավորության աստիճանը` դեպքի վայր է ժամանել նաև Սևանի դատախազության դատախազի տեղակալ Պետիկ Պետրոսյանը:
[color=#EF2929]
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի պատճառը եղել է արագության գերազանցումը, իսկ ճանապարհը անցանելի էր և չոր. ոչ մի սառույցի և ձյան խոչընդոտ չի եղել:[/color]
[color=#EF2929]Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողին ասում էին, որ Mercedes-ի վարորդը Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի գյուղապետ Լևոն Աբրահամյանի տղան է՝ 40-ամյա Տիգրան Աբրահամյանը, ում քաղաքացիներն են ավտոմեքենայից դուրս բերել, որից հետո Տիգրանը հեռախոսով ինչ-որ մեկի հետ խոսել է և Սևանի ուղղությամբ Infiniti մակնիշի 70...170 համարանիշի ավտոմեքենան եկել է, և նա այդ ավտոմեքենայով հեռացել է դեպքի վայրից՝ անգամ օգնություն չցուցաբերելով ձորում հայտնված ավտոմեքենայի մեջ գտնվող տուժածներին:[/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+