211652_close_icon
views-count32898 դիտում article-date 19:12 17-11-2015

Առեղծվածային դեպք Լոռու մարզում. Պուշկինոյի անտառում հայտնաբերվել է հոշոտված դի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` քիչ առաջ ոստիկանության Ստեփանավանի բաժնի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները Ստեփանավան քաղաքին հարակից` Պուշկինոյի անտառում հայտնաբերել են հոշոտված դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին տեղում աշխատում են ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները: Դեպքի վայր է հրավիրվել նաև դատական բժիշկը, ով զննելով դին, պետք է պարզի` դին արական, թե իգական սեռի է, իսկ հետո ոստիկանությունն ու քննչական բաժինը պետք է պարզեն դիակի ինքնությունը:

Նմանատիպ նյութեր