114005 դիտում
17:15 15-06-2023
Զարհուրելի դեպք Դիլիջանում․ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած, ամբողջությամբ մերկ ու մասամբ հոշոտված 24-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում․ ժամանել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ՀՀԴՊ վարչության պետ Եգանյանի, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանի գլխավորությամբ, մի քանի օր շարունակ Ոստիկանության կինոլոգների հետ որոնողական աշխատանքներ են կատարել ինչպես Երևանում, այնպես էլ Տավուշի մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունիսի 15-ին, Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 2-րդ ոլորանին հարակից անտառային հատվածում ոստիկանները և կինոլոգիական ջոկատի ծառայողները հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում նշված վայրում հայտնաբերել են ամբողջությամբ մերկ, մասամբ հոշոտված կնոջ դի։
Մինչ դեպքի վայր կժամանեին Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մազյանի գլխավորությամբ, դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ, սահմանազատել են տարածքը։
Այս պահին տեղում աշխատում են քննչական խումբն ու դատական բժիշկը։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր են ժամանել նաև Տավուշի մարզի դատախազ Ալոյանն ու Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Խաչատրյանը։
Քննիչների խնդրանքով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները դին տեղափոխել են հատուկ պարկի մեջ և այն մոտեցրել դիատարին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ 24-ամյա քաղաքացի է, ով այս տարվա հունիսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել էր Հայաստան։ Եվ երբ 2 օր նրա մասին մայրը տեղեկություն չի ունեցել, դիմել է Ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժին և հայտնել, որ մինչև օրս իր աղջկա վերաբերյալ տեղեկություն չունի։
Դեպքի փաստով՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանությունն արդեն շոշափելի արդյունքներ ունի կատարված սպանության բացահայտման վերաբերյալ, սակայն նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+